«Բումերանգ» հետևակի մարտական մեքենան ռուսական հետևակի ռազմական հեռանկարային տեխնիկա է «Բումերանգ» ունիվերսալ ռազմական պլատֆորմի հիման վրա և նախատեսված է ջոկատների տեղափոխման, մարտում նրանց աջակցության, թշնամու կենդանի ուժի, հակատանկային միջոցների, թեթև զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար: ՀՄՄ–ն օժտված է ունիվերսալ ռազմական մոդուլով, զինված 2А42 30–մմ ավտոմատ թնդանոթով, 7,62–մմ ПКТМ գնդացիրով և երկու երկակի ՀՏԿՀ «Կորնետ» մեկնարկային կայաններով: «Բումերանգ» հետևակի մարտական մեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2015 թ. Հաղթանակի տոնին նվիրված շքերթի ժամանակ:
Հավաքելով մոդելը երեխան մեծ հաճույք կստանա, ունենալով ռազմական տեխնիկայի 1:72 մասշտաբով կրկնօրինակը և լրացնելով իր հավաքածուն: Մոդելը ստանալու համար կա 195 դետալ, որոնք պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 11,7 սմ: