T–IV (H)–ը գերմանական ամենամասսայական միջին տանկն է: Այն սերիական արտադրություն է ունեցել մի քանի մոդիֆիկացիաներով 1937–1945 թթ: Այդ ընթացքում «Կրուպ» կոնցեռնի գործարանները արտադրել են 8686 մեքենա: 1943 թ. ապրիլին թողարկված Pz. IVH մոդիֆիկացիան դարձավ ամենամասսայականը: Այն տարբերվում էր ուժեղացված զրահապատմամբ՝ 25 տոննայանոց մեքենայի ճակատային զրահաթիթեղի հաստությունը հասնում էր 80 մմ: KwK.40 L/48 7,5–սմ զենքը թույլ էր տալիս էֆեկտիվորեն դիմակայել թշնամու նույն դասի տանկերին:
Հավաքածուի մեջ կա 545 դետալ՝ տանկը հավաքելու համար: Դետալներն իրար են միանում սոսնձի օգնությամբ: Մոդելի մասշտաբը՝ 1:35: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 20 սմ: Հավաքածուն նախատեսված է 10–ից բարձր տարիքի երեխաների համար: Այն թույլ է տալիս ոչ միայն հետաքրքիր ժամանակ անցկացնել և ձեռք բերել նոր խաղալիք, այլ նաև զարգացնել ձեռքերի մոտորիկան, ուշադրությունը, աշխատասիրությունը, երևակայությունը և շատ այլ հատկություններ: