«Պանցիր–C1» ինքնագնաց զենիթահրթիռային-հրանոթային համալիրը պաշտպանության մոտակա գործողության հակաօդային համակարգ է: Այն ստեղծվել է 1994 թ. և անցել շահագործման 2010 թ.: «Պանցիր–C1» – ը նախատեսված է քաղաքացիական և ռազմական օբյեկտների, այդ թվում նաև ՀՕՊ հեռակա համակարգերի պաշտպանության համար, օդային հարձակման բոլոր ժամանակակից և հեռանկարային միջոցներից: Համակարգը օժտված է փուլային ալեհավաքային ճաղավանդակով երկու դիապազոնային եռկոորդինատային ռադիոլոկացիոն կայարանով, ինչպես նաև ավտոմատ արագարձակման թնդանոթներով և ռադիոկառավարվող հրթիռներով:
Հավաքովի մոդելը անպայման դուր կգա ռազմական տեխնիկայի սիրահարներին, հատկապես եթե նրանք սիրում են մոդելավորել: Հավաքածուի մեջ կա 677 դետալ, որոնք պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Մասշտաբը՝ 1:35: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 35,5 սմ: