Այս ռազմական մեքենան նախագծվել է 1941–42 թթ. MAN գերմանական կազմակերպության կողմից որպես վերմախտի հիմնական տանկ: «Պանտերա»–ի առաջնաելույթը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտը, իսկ այնուհետև այս տիպի տանկերը մասնակցել են համարյա բոլոր եվրոպական ռազմական գործողություններին: «Պանտերա»–ն համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենալավ տանկը: Այն սպառազինված է «Ռեյնմետալ–Բորզիգ» ընկերության 75–մմ երկարափող թնդանոթով: Դիմակայել «Պանտերա»–ի ռումբերին կարող էր միայն ИС–2 սովետական ծանր և ամերիկյան M26 «Պերշինգ» տանկերի զրահը: Հավաքածուն ներառում է տանկի մեկ մոդել հավաքելու համար նախատեսված պլաստմասե դետալներ: Մոդելը հավաքվում է հատուկ սոսնձի օգնությամբ: