Պատմական ակնարկ. ՍՈՒ-100 - Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի սովետական հակատանկային ինքնագնաց հրետանային հրանոթ՝ տանկերի կործանիչների դասից: Ստեղծվել է Տ-34/85 միջին տանկի հիման վրա Ուռալմաշ գործարանի կոնստրուկտորական բյուրոյի կողմից 1943 վերջ - 1944 թ. սկզբին՝ որպես Տ-34-ի հետագա զարգացում՝ նկատի առնելով անբավարար հնարավորությունները գերմանական ծանր տանկերի դեմ պայքարում: 1951թ.-ից ի վեր ՍՈՒ-ի արտադրությունը սովետական լիցենզիայով իրականացվում էր Չեխոսլովակիայում: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ում և Չեղոսլովակիայում թողարկվել է այս տեսակի 4976 ՀԻԿ: ՍՈՒ-100-ի առաջին ռազմական կիրառումը տեղի ունեցավ 1945թ. հունվարին: Հետագայում ՍՈՒ-100-ն օգտագործվում էր Մեծ Հայրենական և Սովետա-ճապոնական պատերազմների մի շարք գործողություններում:
Պլաստմասե դետալների հավաքածու տանկի մեկ մոդել հավաքելու համար: Մոդելն հավաքվում է հատուկ սոսնձի օգնությամբ՝ թողարկվող «Զվեզդա» կազմակերպության կոզմից: Մոդելը 27,7 սմ է:
Հավաքածուի մեջ մտնում են.
- ձուլվածքներ
- ձեռնարկ
- դեկալ
- գունավոր ներդրակ