Սովետական պատմության մեջ ամենամեծ տանկի՝ Т–35–ի նախագծումը սկսվել է 1930 թ. Ն.Վ. Բառիկովի գլխավորությամբ: Տեխնիկայի վրա տեղադրված է 5 հրանոթային աշտարակ, որոնց շնորհիվ այն աժտված է կրակային ահռելի հզորությամբ: Այն ամեն տարի մասնակցում էր շքերթներին և նույնիսկ հանդես է եկել կինոնկարներում: Սակայն նրա ռազմական կյանքն այդքան էլ տպավորիչ չէր: Բոլոր Т–35 տանկերը կորստի մատնվեցին անսարքությունների արդյունքում Մեծ հայրենական պատերազմի արդեն իսկ սկզբում: Մինչև մեր օրերը պահպանվել է տանկի միայն մեկ օրինակ:
Չնայած դրան այժմ մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ծանոթանալ այդ հզոր մեքենայի հետ: Ձեռք բերեք Т–35 տանկի հավաքովի մոդելը, որը զարմացնում է իր մասշտաբով, իրանի և աշտարակների իդեալական ճշգրիտ երկրաչափությամբ: Այն ամենայն ճշտությամբ կրկնում է իր նախատիպի դիզայնն ու կառուցվածքը: Հավաքածուն կազմված է 438 դետալից, որոնք միանում են իրար սոսնձի օգնությամբ: Մասշտաբը՝ 1:35: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 27,7 սմ: Նախատեսված է 10–ից բարձր տարիքի երեխաների համար: