Այս մոդելն իրենից ներկայացնում է Т–34 տանկի փոքրացված կրկնօրինակը, դրոշմավորման աշտարակով, պատրաստված Ուրալմաշում 1943 թ: Т–34 տանկերի արտադրությունը սկսվեց 1942 թ. սեպտեմբերին և տևեց մինչև 1943 թ. օգոստոս ամիսը: Այդ ընթացքում արտադրվեց 731 տանկ Կարմիր Բանակի համար: հետաքրքիր փաստ է այն, որ երբ արտադրողները սկսեցին չհասցնել կատարել Т–34 տանկի ձուլված աշտարակների անընդհատ ավելացող պատվերները, գործարանի ղեկավարության կողմից նախագծվեց նոր դրոշմավորման աշտարակ, որի կառուցման համար օգտագործվեցին 10 000 տոննայանոց պրեսի ազատ հզորությունները: 1942 թ. հոկտեմբերից մինչև 1943 թ. մարտ ամիսը գործարանի կողմից արտադրվեց 2050 հատ դրոշմավորման աշտարակ:
Հավաքածուն ներառում է 303 դետալ, որոնք իրար են միանում սոսնձի օգնությամբ: Հավաքելով բոլոր դետալները կարելի է ստանալ Т–34 տանկի մոդելը 1:35 մասշտաբով: Մոդելավորման պրոցեսը հաճելի ժամանց կպարգևի ձեր երեխային, կօգնի զարգացնել մի շարք կարևոր հմտություններ: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 19,4 սմ: