СУ–85–ը միջին քաշով սովետական ինքնագնաց–հրետանի սարքավորում է, որը պատկանում է տանկերի կործանիչների դասին: Այն ակտիվորեն օգտագործվում էր 1943 թ. սեպտեմբերից մինչև Մեծ Հայրենական պատերազմի վերջը: Մեքենաները արտադրվում էին Ուրալյան ծանր մեքենայաշինական գործարանում (Ուրալմաշ) 1943 թ. օգոստոսից մինչև 1944 թ.: Ընդհանուր հաշվով արտադրվել է 2337 ինքնագնաց: Д-5С 85–մմ թնդանոթը թույլ էր տալիս կործանիչին էֆեկտիվորեն հարվածել թշնամու տանկերին 1 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, իսկ ավելի փոքր հեռավորության վրա կործանել հզոր տանկերի ճակատային զրահը:
Հավաքելով մոդելը երեխաները կստանան այս ինքնագնացի փոքրացված կրկնօրինակը 1:72 մասշտաբով: Հավաքելու պրոցեսը թույլ կտա նրանց զարգացնել մանր մոտորիկան, ուշադրությունը, տարածական մտածողությունը, երևակայությունը և այլ հատկանիշներ: Հավաքածուն ներառում է 81 դետալ: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 11,5 սմ: