Т–34/85–ը համարվում է ամենալավ միջին տանկերից մեկը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Միանման արտասահմանյան տանկերից այն տարբերվում է հիմնական ռազմական հատկանիշների՝ հրազենային հզորության, պաշտպանության և շարժունակության օպտիմալ համատեղությամբ, ինչպես նաև վերանորոգման ենթարկվելու ունակությամբ, կառուցվածքի տեխնոլոգիականությամբ, ինչը թույլ տվեց կազմակերպել նրա մասսայական արտադրությունը երկրի համար բավականին ծանր պայմաններում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ տանկն արտադրվում էր երեք գործարաններում:
Այս մոդելն իրենից ներկայացնում է 3I/IC–C–53 թնդանոթով Т–34/85 տանկի փոքրացված կրկնօրինակը, որը արտադրվել է № 183 գործարանում 1944 թ. աշնանը: Հավաքածուի մեջ կա տանկը հավաքելու համար 296 դետալ, որոնք միանում են միմյանց սոսնձով: Սոսինձը և ներկերը վաճառվում են առանձին: Մասշտաբը՝ 1:35: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 23,9 սմ: Հավաքովի մոդելը թույլ է տալիս զարգացնել երեխայի մոտ տարածական մտածողությունը, ձեռքի մոտորիկան, երևակայությունը և այլ անհրաժեշտ հմտություններ: Այն նախատեսված է 7–ից բարձր տարիքի երեխաների համար: