Ռուսական ծանր ավիատար այս հածանավը առաջինն էր, որ օժտված էր ծովային հիմնավորման ժամանակակից ինքնթիռներով՝ Су–33 կործանիչներով: Նրա շինարարությունը սկսվել էր 1982 սեպտեմբերին: Կուզնեցովն օժտված է հակաօդային և հականավային հրթիռներով, ինչը թույլ է տալիս նրան պաշտպանվել թշնամու նավատորմից միջին և հեռավոր տարածության վրա:
Հավաքածուն բաղկացած է 124 դետալից, որոնք նախատեսված են հածանավի մեկ մոդել հավաքելու համար: Բոլոր դետալները պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից և միանում են իրար սոսնձի օգնությամբ: Սոսինձն ու ներկերը վաճառվում են առանձին: Նավի մոդելը ճշտորեն կրկնում է իր նախատիպի կառուցվածքը, այնպես որ երեխան հնարավորություն է ստանում մանրամասն ծանոթանալ ռազմական այս տեխնիկային: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 42,3 սմ: Մասշտաբը՝ 1:720: Տարիքային սահմանափակումը՝ 10+: