«Տուլա» К–114–ը՝ 667БДРМ «Դելֆին» նախագծի ռազմավարական նշանակության ատոմային հրթիռային ստորջրյա հածանավ է: Կառուցվել է 1987 թ. Սեվերոդվինյան «Севмашпредприятие» ընկերությունում՝ դառնալով 4–րդը այդ տիպի ստորջրյա հածանավերի սերիայում: Ըստ 667БДРМ նախագծի մինչև 1992 թ. կառուցվել է ընդամենը 7 միավոր: Նրանք հանդիսանում են Ռուսաստանի ռազմավարական ատոմային եռյակի հիմնական ծովային բաղադրիչը: Սուզանավերը համեմատաբար կանոնավոր կերպով երթեր են անում և մասնակցում են ուսուցողական հրաձգությունների: Յուրաքանչյուր նավ զինված է Р–29РМУ2 «Սինեվա» 16 բալիստիկ հրթիռներով: 2018 թ. դրությամբ «Տուլա» ԱՍՆ–ը գտնվում է Ռուսաստանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմի կազմում: