«Բրիգանտինա» բառն առաջացել է անգլերեն «brigand» բառից, որը թարգմանաբար նշանակում է ծովահեն, ավազակ: 16–րդ դարում այդպես անվանում էին Միջերկրական ծովի ծովահենային թեթև նավերը: Հետագայում, երբ ծովահենությունը տարածվեց Ատլանտյան օվկիանոսում, նավերի տիպը փոխվեց, սակայն անվանումը մնաց նույնը: 17–18–րդ դարերում բրիգանտինն ուներ ուղիղ առագաստներ՝ երկու կայմերի վրա: Այդ նավերի համար օգտագործվում էին «Բրիգանտինա» և «Բրիգ» տերմինները: 18–րդ դարում բրիգանտինները ռազմական նավատորմերում հանդիսանում էին որպես բանագնացային և հետախուզական նավեր:
19–րդ դարի կեսերին բրիգանտինը վերջնականապես ձևավորվեց որպես առագաստանավի տեսակ՝ ոչ մեծ երկկայմ առագաստային նավ ուղիղ առագաստով դիմացի կայմի և թեք՝ երկրորդ կայմի վրա: Բացի ռազմական ծառայությունից և բեռնափոխադրումներից, այն նաև կիրառվում էր ուղևորափոխադրման համար:
Այս 1:100 մասշտաբի մոդելը ճշգրտորեն կրկնում է իր նախատիպի կառուցվածքը և նախատեսված է 10 տարեկանից բարձր երիտասարդ կոնստրուկտորների համար: Հավաքածուն բաղկացած է 305 դետալից, որոնք իրար են միանում սոսնձի միջոցով, սոսնձից եւ ներկերից: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 45 սմ: