Առագաստանավը շահագործման ենթարկվեց 1869 թ. նոյեմբերի 23–ին: Կլիպեր Կատտի Սարկը ջրագծից ներքև պատված էր պղնձե թերթերով, ուներ 3350 մ3 առագաստներ և ժամում 17 հանգույց էր կատարում: Նավը արագության բազմաթիվ ռեկորդներ է գրանցել, ինչի շնորհիվ նրան սկսեցին անվանել «Օվկիանոսների թագուհի»: «Կատտի Սարկ»–ը փոխադրում էր թեյ, բուրդ, ածուխ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1938 թ. այն օգտագործվել է որպես ուսուցողական նավ, իսկ 1957 թ. տեղադրվել Լոնդոնի չոր նավահանգստում որպես թանգարան:
Հավաքածուն կազմված է 214 դետալից՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր և անվնաս պլաստիկից և նախատեսված նավի մեկ մոդել հավաքելու համար: Դետալներն իրար միացնելով սոսնձի օգնությամբ ստացվում է նավի 130 անգամ փոքրացված կրկնօրինակը: Մոդելի երկարությունը՝ 48 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 7+: