Ստանալով գերմանացի հանրաճանաչ քաղաքագետ կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի անունը, ով միավորեց երկիրը, գերմանական նավատորմի նոր գծանավն օժտված էր ոչ պակաս աչքի ընկնող տեխնիկական տվյալներով: 47 100 տոննա ստանդարտ ջրվանման պայմաններում նրա երկարությունը ջրագծով կազմում էր 240,2 մ, լայնությունը՝ 36 մ, բարձրությունը՝ 8,7 մ: Վառելիքի, ջրի և սննդի ամբողջ պաշարի առկայության պայմաններում գծանավի ջրվանումը հասնում էր 50 000 տոննա: Շահագործման ենթարկվելու պահին այն ամենամեծ ռազմական նավն էր աշխարհում:
Նրա գլխավոր զենքը համարվում էր 8 հատ 380–մմ հրանոթը 4 աշտարակներով, որոնք լրացնում էին 12 հրանոթներին՝ 150–մմ կալիբրով երկհրանոթային աշտարակներում: Պաշտպանությունն օդային թշնամուց ապահովվում էր 16 ծանր հեռավոր գործողության 105–մմ զենիթային հրթիռներով, ինչպես նաև 37–մմ միացված և 12 միափող 20–մմ ավտոմատներով: 320 մմ հաստությամբ գլխավոր զրահային գոտին ծածկում էր նավի 70%–ը ջրագծի երկայնքով, քթամասն ու նավախելը պաշտպանված էին 60–80 մմ զրահով, իսկ զրահապատ տախտակամածների ընդհանուր հաստությունը կազմում էր 130–175 մմ: Նավի էներգետիկ սարքավորումը կզմված էր երեք տուրբոատամնավոր ագրեգատներից, որոնք փորձարկումների ժամանակ զարգացրեցին մինչև 150 հազ. ձիաուժ հզորություն, ինչը հնարավորություն տվեց հասցնել գծանավը մինչև 30,12 հանգույց արագության: Նման ցուցանիշը 1930-ական թթ. հոյակապ արդյունք էր:
Հավաքածուն բաղկացած է 20 դետալից՝ պատրաստված ամուր, էկոլոգիապես մաքուր և անվնաս պլաստիկից և նախատեսված նավի մեկ մոդել հավաքելու համար: Մոդելի մասշտաբը կազմում է 1:1200: Երկարությունը՝ 31 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 10+: Մոդելավորման պրոցեսը կզարգացնի ձեր երեխայի մոտ ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը, երևակայությունը, ձեռքերի մոտորիկան: Բացի այդ նա կստանա օգտակար պատմական գիտելիքներ նավի մասին և հաճելի ժամանակ կանցկացնի հավաքելով հայտնի լինկորի փոքրացված կրկնօրինակը: