Սև Մարգարիտը հորինված գալլեոն է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից: Այն հեշտ ճանաչելի է իր սև առագաստների շնորհիվ: Ջեք Ճնճղուկի և Բարբոսայի հրամանատարությամբ Սև Մարգարիտը բազմաթիվ անգմաներ է մասնակցել ծովահենային հարձակումներում, ճակատամարտել է «Թռչող Հոլանդացու» հետ, մի քանի անգամ անիծվել է, հակահարված է տվել Կրակենին, եղել է աշխարհի ծայրին և հանդիսացել է որպես ծովահենային նավատորմի ֆլագման: Այս նավը մեկ անգամ չէ որ հայտնել է կործանման եզրին, սակայն շնորհիվ մեծ արագության և խմբի հերոսության, այն մինչև հիմա շրջում է Համաշխարհային օվկիանոսով մեկ:
Սև Մարգարիտը առագաստային նավի հիանալի մոդել է: Այն նախագծվել է «Դիսնեյ» կազմակերպության լիցենզիայով և նրա հետ սերտ համագործակցության պայմաններում: Մոդելն օժտված է բարձր մակարդակի դետալիզացիայով: Հավաքված և ներկված Սև Մարգարիտը ոչնչով չի զիջում նավերի ամենալավ փայտե մոդելներին: Բացի դրանից այն շատ հեշտ է հավաքվում համեմատած մյուս մոդելների հետ: Շնորհիվ ճշգրիտ 3D մոդելավորման և ինովացիոն տեխնոլոգիաների կոնստրուկտորներին հաջողվել է անհնար բան անել՝ մոդելի բարձր որակի հետ մեկտեղ, նրան կարող է հավաքել յուրաքանչյուր ոք անկախ ունեցած փորձից:
Բազմաթիվ մասնագետների կարծիքով այս Սև Մարգարիտը առագաստանավի ամենալավ և հաջողված մոդելն է: Հավաքածուն վաճառվում է գեղեցիկ և հարմար տուփով, որն ունի բռնակ՝ նախատեսված տեղափոխման համար: Այս ամենը դարձնում են Սև Մարգարիտը օրիգինալ և սպասված նվեր կինոնկարի և առհասարակ առագաստանավերի բոլոր երկրպագուների համար: Մասշտաբը՝ 1:350: Երկարությունը՝ 18 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 10+: