Ռուսական «Արկտիկա»-ն 22220 նախագծի միջուկային շարժիչով նորագույն սառցահատն է եւ համարվում է տվյալ պրոյեկտի կարեւորագույն սառցահատը։ Արկտիկայի տեխնիկական նախագիծը մշակվել է այսբերգի կենտրոնական նախագծային բյուրոյի կողմից 2009 թ.-ին: Սառցահատը գործարկվել է 2016 թվականի հունիսի 16-ին, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հանձնվել է շահագործման: 22220 նախագծի սառցահատների հիմնական խնդիրներն են Հյուսիսային ծովային երթուղու սպասարկումը և տարբեր արշավախմբերի տեղափոխումը դեպի Արկտիկա։ «Արկտիկա» միջուկային շարժիչով սառցահատն ամենամեծն ու ամենահզորն է աշխարհում. այլ սառցահատների համեմատ իր լայնությունը 34մ է (30մ-ի փոխարեն)։ Այս սառցահատը կկարողանա կոտրել մինչև երեք մետր հաստությամբ սառույց։