1912 թ. ապրիլի 10–ին «Տիտանիկը»–ը Սաութհեմփթոնից ուղևորվեց, ինչպես պարզվեց դեպի իր վերջին ճանապարհորդությունը: Նավի վրա գտնվում էր 2224 մարդ, որոնցից 1316–ն ուղևորներ էին: Գովազդային կազմակերպությունում անընդհատ նշվում էր, որ նավի խորտակումն անհնար է, ինչը անհիմն անվանել չէր կարելի: Իր կառուցվածքի նորհիվ «Տիտանիկը»–ը կարող էր մնալ ջրի երեսին նույնիսկ 16 անջրաթափանց բաժիններից երկուսի խորտակման դեպքում: Իսկապես դժվար էր պատկերացնել վնասվածքներ, որոնք կխորտակեին այդ հսկային: Չնայած դրան 1912 թ. ապրիլի 15–ին, ստանալով բազմաթիվ մանր վնասվածքներ՝ այսբերգի հետ բախման արդյունքում, 2 ժամ և 40 րոպեի ընթացքում նավը խորտակվեց: 2224 հոգուց հաջողվեց փրկվել միայն 711–ին:
Հավաքածուն բաղկացած է 150 դետալից, որոնք պատրաստված են ամուր, էկոլոգիապես մաքուր և անվնաս պլաստիկից՝ նախատեսված նավի մեկ մոդել հավաքելու համար: Դետալներն իրար են միանում սոսնձի օգնությամբ: Սոսինձն ու ներկերը հավաքածուի մեջ չեն մտնում: Մոդելի մասշտաբը՝ 1:700: Երկարությունը՝ 38,4 սմ: