«Օրյոլ» էսկադրիլային զրահակիրը 20–րդ դարի ամենահզոր և կատարյալ նավերից մեկն էր: Նավի սպառազինումը կազմում էին 4 հատ 305–մմ զենք, 12 հատ 152–մմ և ավելի քան 40 հատ 75–47–մմ զենք: Հեռավոր Արևելք շրջագայության պատրաստության ժամանակ նավը ստացավ 75–305–մմ զենքի համար օպտիկական նշանոցներ, հեռաչափներ և անլար հաղորդակցման կայաններ: 1905 թ. մայիսի 14–ին նավը 2–րդ խաղաղօվկիանոսյան էսկադրի կազմում մասնակցություն ունեցավ Ցիսումի ծովային ճակատամարտում ընդդեմ ճապոնական նավատորմի:
Հավաքածուն բաղկացած է 356 դետալից՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր, անվնաս և ամուր պլաստիկից: Հավաքելով դետալները ստացվում է նավի 350 անգամ փոքրացված կրկնօրինակը, որն ունի ճիշտ նույն կառուցվածքն ու դիզայնը, ինչ և իր նախատիպը: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 34,5 սմ: Մոդելավորման պրոցեսը թույլ կտա երեխային օգտակար պատմական ակնարկ ստանալ ռազմական ծովային տեխնիկայի այս մոդելի մասին, ինչպես նաև զարգացնել ուշադրությունը, աշխատասիրությունը, մտածողությունը, ձեռքերի մոտորիկան: Մասնակցեք մոդելավորման պրոցեսին ձեր երեխաների հետ միասին: Հետաքրքիր ժամանցը երաշխավորվում է :