Կառուցվել է «949А» պրոյեկտի համաձայն՝ թշնամու ավիակիր և հրթիռային խմբավորումները ոչնչացնելու համար: Հյուսիսային նավատորմի կազմի մեջ է մտել 1995 թ. հունվարի 20–ին: Հիմնական սպառազինումը կազմում էր՝ 24 գործարկման կայաններ П–700 «Գրանիտ» համակարգի ЗМ–45 գերձայնային թևավոր հրթիռներով, 6 դիմային տորպեդային ապարատներ, որոնցից 2–ը 650–մմ իսկ 4–ը 533–մմ: Սուզանավի երկարությունը՝ 154,8 մ, լայնությունը՝ 18 մ, բարձրությունը՝ 18,3 մ: Անձնակազմը՝ 130 մարդ: Ողբերգական մահ է ունեցել 2000 թ. օգոստոսի12–ին:
Հավաքածուն բաղկացած է 44 դետալից, որոնք միանում են իրար սոսնձի օգնությամբ: Սոսինձն ու ներկերը հավաքածուի մեջ չեն մտնում: Էկոլոգիապես մաքուր և անվնաս նյութից պատրաստված դետալներն ամուր են և նախատեսված են նավի մեկ մոդել հավաքելու համար: Մոդելի երկարությունը՝ 44,5 սմ: Մասշտաբը՝ 1:350: Հավաքածուն նախատեսված է 10-ից բարձր տարիքի երեխաների համար: Այն անպայման դուր կգա ռազմական տեխնիկայի և կոնստրուկտորների սիրահարներին: