Վլադիմիր Մոնոմախ ատոմային սուզանավը 4–րդ սերնդի ստրատեգիական նշանակության հրթիռային ստորջրյա կրեյսեր է: Այն 955 Բորեյ պրոյեկտով կառուցված երրորդ նավն է: Այսօր Բորեյ պրոյեկտի նավերը հանդիսանում են աշխարհում ամենակատարելագործված ստորջրյա հրթիռակիրները: Բացի տորպեդային սպառազինումից, Վլադիմիր Մոնոմախի վրա տեղադրված է հեռավոր շառավղով գործողության 16 ստրատեգիական «Բուլավա» հրթիռներ՝ ճյուղավորվող մանևրող մարտագլխիկներով, որոնք ընդունակ են անցնել հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:
Հավաքածուն կազմված է 100 դետալից՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր և անվնաս պլաստիկից, նախատեսված նավի մեկ մոդել հավաքելու համար: Հավաքելով նավի 350 անգամ փոքրացված կրկնօրինակը կարելի է մտածել նրա մասնակցությամբ բազմաթիվ հետաքրքրաշարժ խաղային իրադարձություններ: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 48,6 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 10+: