«Ավիակիր ծովակալ Կուզնեցով» հավաքովի մոդելը առանձնանում է միջին մակարդակի դժվարությամբ դրա համար նախատեսված է 10–ից բարձր տարիքի երեխաների համար: Հավաքելով ավիակիրը դետալ առ դետալ, երեխան կստանա նրա փոքրացված կրկնօրինակը 1:720 մասշտաբով: Հավաքածուն առաջարկում է մոդելի կառուցման 2 տարբերակ՝ միայն ջրագծի վերևում կամ լրիվ իրանով: Ավելի ռեալիստիկ լինելու նպատակով նավի տախտակամածի վրա կան 14 փոքր ինքնաթիռներ:
Մոդելի նախատիպը դարձավ առաջին սովետական ավիակիրը, որի վրա հիմնվում էին Су–33 ռմբարկուները: 1982 թ. սկսվեց նրա շինարարությունը: Բացի նրանից որ ավիակիրը սպառազինված էր ժամանակակից ինքնաթիռներով հեռու և միջին հեռավորության թշնամական օբյեկտներից պաշտպանվելու համար, այն ուներ նաև հականավային և հակաօդային հրթիռներ:
Պատրաստի ավիակիրով բավականին հետաքրքիր է խաղալ, իսկ նրա հավաքելու պրոցեսը կսովորեցնի երեխային կենտրոնանալ, զարգացնել ուշադրությունը, տրամաբանությունը, երևակայությունը, կոնստրուկտորական հմտությունները: Մոդելի դետալները միանում են միմյանց սոսնձի միջոցով: