Սովետական առաջին ռեակտիվ միջմայրցամաքային մարդատար ինքնթիռ Ил–62М–ը շահագործման է հանձնվել 1967 թ.–ից սկսած: Այն նախագծվել է «Աէրոֆլոտի» պահանջով, որը ցանկանում էր կատարել առանց վայրէջքի ավիաչվերթներ մեծ հեռավորությունների վրա: Դրա համար, օրինակ, Ил–62М մոդիֆիկացիայի մոտ թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում էր 11 հազ. կիլոմետր: Ил–62 ինքնաթիռը թռիչքի արագության և հեռավորության մի քանի աշխարհի ռեկորդներ է գրանցել, իսկ 1975 թ. այն թռիչք կատարեց Մոսկվայից Սիեթլ (ԱՄՆ) ՝ Հյուսիսային բևեռի վրայով: