Քանի՞ անգամ ես դու փորձել հրաժարվել վնասակար սովորություններից: Իսկ քանի՞ երկուշաբթիներ ես վատնել վազել սկսելու համար: Ժամանակն է մոռանալ անհաջողություններն ու պլանավորել սեփական կյանքը: «Դու ավելի ուժեղ ես» սկրեչ–պաստառի հետ դու այլ մարդ կդառնաս՝ չելենջի ձևաչափում: Այս նորարարական պաստառը բաժանված է 30 դատարկ բջիջների, որոնց մեջ դու ինքդ պետք է փակցնես ամենահետաքրքիր պիտակները՝ հավաքածուի միջից: Սովորության ձևավորման համար անհրաժեշտ երեք շաբաթների ընթացքում պետք է կատարել պիտակի վրա ցուցադրված գործողությունը: Յուրաքանչյուր հաջող անցկացրած օր պետք է նշել պիտակի ներքևի դաշտում՝ համապատասխան թվով սկրեչ–շերտը ջնջելու ճանապարհով: Իսկ չելենջի հաջող ավարտից հետո քեզ սպասվում է հաճելի բոնուս՝ բջջի վերևում սկրեչի տակ: Հավաքածուի մեջ կա՝ պաստառ, 70 չելենջ-պիտակներ: Պաստառը փաթեթավորված է գեղեցիկ տուբուսի մեջ, եւ կարող է հիանալի նվեր հանդիսանալ ընկերների, մտերիմների կամ գործընկերների համար: «Դու ավելի ուժեղ ես» պաստառի հետ քո կյանքն էլ առաջվանը չի լինի: