Discovery Basics BB 8x21 հեռադիտակները նախատեսված են հատուկ նրանց համար, ովքեր միշտ շարժման մեջ են: Թեթև և փոքր այս օպտիկական սարքը կկարողանա ձեզ հետ ճանապարհորդել ամենուր և չի ծանրաբեռնի ձեզ ճանապարհին: Միաժամանակ, օպտիկական հնարավորությունները բավարար կլինեն վայրի կենդանիներին անվտանգ հեռավորությունից դիտարկելու, թռչունների սովորություններն ուսումնասիրելու և շատ հեռավոր առարկաները զննելու համար։ Հարմար է նաև հեռադիտակն օգտագործել մարզադաշտում՝ մարզիկներին կամ արագ շարժվող մեքենաներին դիտելու համար
Հեռադիտակի խոշորացումը 8x է։ Եռոտանի վրա տեղադրումը պարտադիր չէ, քանի որ փոխանցվող պատկերը կայուն է, ցնցում չկա: Տեսադաշտը լայն է, ինչը թույլ է տալիս մեկ հայացքով նայել ընդարձակ տարածքներին: Հստակության ճշգրտումն իրականացվում է դասական եղանակով. ֆոկուսային կարգավորումը կատարվում է կենտրոնական թմբուկի միջոցով։
Հավաքածուն իր մեջ ներառում է`հեռադիտակ, գոտի, մաքրող կտոր օպտիկայի համար, պատյան, օգտագործման ձեռնարկ։