Discovery Sky T76 աստղադիտակը նախատեսված է հատուկ սկսնակ աստղագետների եւ սիրահարների համար, ովքեր նոր են ծանոթանում աստղագիտության հիմունքներին և փնտրում են իրենց կյանքի առաջին աստղադիտակը։ Այս նյուտոնյան ռեֆլեկտորը հստակ ցույց է տալիս Լուսինը, Արեգակնային համակարգի մոլորակները և նրանց արբանյակները, գիսաստղերը և երկնաքարային անձրևները, ինչպես նաև խորը տիեզերքում գտնվող բազմաթիվ պայծառ օբյեկտներ՝ միգամածություններ, գալակտիկաներ և աստղային կուտակումներ: Հավաքածուն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է սկսնակի համար, ներառյալ տիեզերքի մասին ուսումնական գիրքը:
Աքսեսուարների հարուստ հավաքածուն՝ բազմաֆոկուսային օկուլյարներ և Բարլոուի ոսպնյակը, պարզեցնում են դիտարկումների համար օպտիմալ խոշորացման ընտրությունը:
Տեխնիկական բնութագիրը՝
Օբյեկտիվի տրամագիծ (ապերտուրա), մմ՝ 76:
Ֆոկուսային հեռավորություն, մմ՝ 700:
Մաքսիմալ օգտակար խոշորացում, անգամ՝ 152: