Ձեզ ենք ներկայացնում դելֆինների պատկերով փայտե փազլ, որը պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից։ Գույնզգույն փազլը հավաքելիս կնկատեք ստորջրյա աշխարհի ներկայացուցիչների եւ ծովային թեմատիկայով յուրահատուկ դետալներ: Փայտե փազլի մանր դետալները, որոնք թվով 89-ն են, կօգնեն զարգացնել մանր մոտորիկան և տրամաբանությունը, իսկ գլուխկոտրուկը հավաքելիս ծախսված ժամանակն աննկատ կթռչի: Փազլը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Չափսերը հավաքած վիճակում՝18x20սմ։