Ձեզ ենք ներկայացնում անտառի խորամանկ գեղեցկուհու՝ աղվեսի տեսքով փայտե փազլ, որը պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից։ Գույնզգույն աղվեսի տեսքով այս փայտե փազլը հավաքելու համար ձեզ կօգնեն անտառի բնակիչները` եղջերուներ, գիշատիչ կատուներ, գայլը, սկյուռը և խորամանկ աղվեսի այլ ընկերներ: Փայտե փազլի մանր դետալները, որոնք թվով հարյուրն են, կօգնեն զարգացնել մանր մոտորիկան և տրամաբանությունը, իսկ գլուխկոտրուկը հավաքելիս ծախսված ժամանակն աննկատ կթռչի: Փազլը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: