Ձեզ ենք ներկայացնում ճապոնացի նկարիչ Կացուշիկա Հոքուսայի «Կանագավայի մեծ ալիք» փայտե փորագրության տեսքով փայտե փազլ, որը պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից։ Գույնզգույն այս փայտե փազլը հավաքելիս սովորական դետալներից բացի Դուք կնկատեք նաեւ մի շարք առանձնահատուկ դետալներ՝ ճապոնական արվեստի թեմատիկայով: Փայտե փազլի մանր դետալները, որոնք թվով հարյուր իննսուներեքն են, կօգնեն զարգացնել մանր մոտորիկան և տրամաբանությունը, իսկ գլուխկոտրուկը հավաքելիս ծախսված ժամանակն աննկատ կթռչի: Փազլը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Չափսերը հավաքած վիճակում՝ 29х22սմ։