Ձեզ ենք ներկայացնում «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքից հայտնի ժամացույցով ճագարի տեսքով փայտե փազլ, որը պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից։ Գույնզգույն այս փայտե փազլը հավաքելիս սովորական դետալներից բացի Դուք կնկատեք նաեւ մի շարք առանձնահատուկ դետալներ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի թեմատիկայով: Փայտե փազլի մանր դետալները, որոնք թվով հարյուր յոթանասուներեքն են, կօգնեն զարգացնել մանր մոտորիկան և տրամաբանությունը, իսկ գլուխկոտրուկը հավաքելիս ծախսված ժամանակն աննկատ կթռչի: Փազլը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Չափսերը հավաքած վիճակում՝ 22х30սմ։