«Թիթեռ»-ը հիասքանչ է ստատիկ տեսքում, երբ այն պարզապես կանգնած է սեղանին, և աննման է թռիչքի մեջ: Բավական է աշխատեցնել ռեզինե շարժիչը, որպեսզի կրաֆտե ցանցկեն թևերը շարժվեն և ձեր մեխանիկական թիթեռը թռչի, իսկ ավելի ճիշտ՝ վարպետորեն նմանակի թռիչքը: Փափուկ և սահուն շարժումներ, օրորվող ծաղիկ՝ իսկական թիթեռների բիոմեխանիկան այնքան ճշգրիտ է փոխանցված, որ թվում է, թե մոդելը ուր որ է դուրս կթռչի բաց լուսամուտից:
Հավաքվում է առանց սոսնձի և հավելյալ ամրակի: Հավաքածուի մեջ մտնում են 168 դետալ, հավաքելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու ժամ, ընդ որում՝ այդ երկու ժամը կլինեն անմոռանալի: UGEARS-ը շարունակում է հույս դնել բաց մեխանիկայի վրա՝ Դուք կարող եք տեսնել ատամնանիվների աշխատանքը, և այդ տեսարանը իրապես կախարդական է:
Դետալների քանակը՝ 168:
Հավաքելու ժամանակը՝ 2 ժամ:
Մոդելի չափսը՝ 29x55x40 սմ:
Տուփի չափսը՝ 37x17x3 սմ: