TimeFlip–ն իրենից ներկայացնում է խելացի գաջեթ, որի օգնությամբ կարելի է էֆեկտիվորեն կառավարել ժամանակը ամբողջ օրվա ընթացքում: Դոդեկաէդրի տեսքով այս սարքավորման օգնությամբ կարելի է տնտեսել ժամանակը ավելի կարևոր գործերի վրա: Ուղղակի դրեք մարտկոցը չիպի մեջ և ամրացրեք դոդեկաէդրին: Այնուհետև ներբեռնեք սմարթֆոնի մեջ հավելվածը, միացրեք TimeFlip–ը հեռախոսին և սինխրոնիզացրեք: Հավաքածուի մեջ մտնում են TimeFlip սենսորը, բջջային հավելվածը և պլաստիկից ծալվող իրանը՝ մագնիսային ամրակներով: