«Ստորգետնյա աշխարհ: Հրեշների կացարան» սեղանի խաղը նախատեսված է 12–ից բարձր տարիքի խաղացողների համար: Նրանք պետք է հաղթեն սարսափելի հրեշներին, որոնց ստեղծել է մի խելագար ալքիմիկոս: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է առանձին դերական կերպար:
Խաղի ընթացքում բոլոր մասնակիցները պետք է անցնեն բազմաթիվ հետաքրքիր կվեստներ և զարգացնեն իրենց դերական կերպարը: Խաղացողները պետք է մենամարտեն սարսափելի մուտանտների և հրեշների հետ: Խաղի վերջում պետք է մտնել չարի կացարան և հասցնել որոշիչ հարվածը: Մենամարտում կարելի է օգտագործել կախարդանքներ, զենք և ծուղակներ: Կհաղթի ամենախիզախն ու համարձակը:
Այս սեղանի խաղը հետքրքիր կլինի, թե տղաների, թե աղջիկների համար: Այն ունիվերսալ է և համակրում է իր օրիգինալ կատարմամբ: Խաղի նախագծողները հոգ են տարել այն մասին, որ խաղային պրոցեսը լինի մաքսիմալ հետաքրքիր և բազմազան: Բոլոր խաղաքարտերը պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր ստվարաթղթից: Նրանք երկար ժամանակ պահպանում են իրենց սկզբնական արտաքին տեսքը և վառ գույները: Խաղը կարելի է համատեղել Ստորգետնյա սերիայի այլ խաղային հավաքածուների հետ: