Մոդելի յուրահատկությունները.
- Ապրանքանիշի համար ավանդական դարձած կմախքային դիզայն. բոլոր ատամնանիվները երևում են, և այդ տեսարանը շատ հմայիչ է:
- Մեխանիզմի կենտրոնը շոքեշարժիչի հմուտ նմանակում է, սթիմպանկ ոճի իսկական պատկեր:
- Ռետինե շարժիչ, աշխատեցնող անիվը, և կատարյալ հաշվեկշռում, որը թույլ չի տալիս նրան ընկնել:
- 300 դետալ և 3 ժամ հավաքելու համար:
Դուք կարող եք վերցնել մոդելը զբոսանքի, որպեսզի Ձեր աչքերով համոզվեք UGEARS-ի ինժեներների գերազանց աշխատանքի մեջ: Մոնոանիվը կարող է հեշտությամբ անցնել սեղանի, ասֆալտի և ցանկացած այլ մակերեսի վրայով՝ ինչպես պինդ, այնպես էլ՝ ոչ այդքան: Նաև այս մոդելն ունի աշխատանքի երկու կատարյալ ռեժիմ՝ ստացե՛ք կրկնակի հաճույք խաղից: Առաջին տարբերակում թաթիկները, որոնց վրա հենվում է անիվը, ամրացված է. երբ շարժիչի էներգիան ավարտվում է, մոդելը գեղեցիկ թեքվում է և կանգ առնում: Երկրորդ դեպքում թեքվելու ժամանակ թաթիկները թաքնվում են, և անիվը շարունակում է շարժվել իներցիայի հաշվին:
Մոդելի չափսը՝ 18,5x9,5x16 սմ:
Տուփի չափսը՝ 37,8х17х3,2 սմ: