Ձեր առջև փոքր և մանևրական նավակ է, որը ցանկացած պահի պատրաստ է ճոճվել ալիքների վրա՝ չլքելով սեղանի մակերեսը: UGEARS-ի ինժեներները այս մոդելի վրա դրել են անհամաչափ առանցքներով անիվներ, ինչի շնորհիվ թվում է, թե քարշանավը շարժվում է ջրի վրա: Այդ տպավորությունն ամրապնդում է դիզելային շարժիչի իսկականին մոտ ձայնը՝ ապրանքանիշի վարպետների կողմից ստեղծված հմուտ նմանակում:
Այլ յուրահատկությունները.
- Տեսողաբար նավակը UGEARS կոնստրուկտորների ավանդական կմախքային ոճի մեջ է. ատամնանիվների աշխատանքին հետևելն երբեք հոգնեցուցիչ չէ:
- Քարշանավը ամբողջովին պատրաստ է կատարել իր աշխատանքը՝ կեռերով երկու ճապանների օգնությամբ Դուք կարող եք տեղաշարժել փոքր բեռ (օրինակ՝ թղթե նավակ) 2-3 մետր հեռավորության վրա:
- Մոդելը բաղկացած է 169 դետալներից, որոնք կատարյալ համապատասխանում են միմյանց: Հավաքվում է 2-3 ժամում:
- Մոդելի չափսը՝ 28,5х12х18,5 սմ:
- Տուփի չափսը՝ 37,8х17х3,2 սմ: