Բազային կոմպլեկտացիայով UGM–11 բեռնատարի մոդելը հանդիսանում է իսկական մեքենայի լիարժեք կրկնօրինակը: Մեքենան օժտված է փոխանցման տուփով, ինժեկտորային 4–գլանային շարժիչով, որը տեղակայված է երկայնակիորեն բեռնատարի առջևի մասում: Ամբողջական քաշը՝ 1267 գ: Առավելագույն արագությունը՝ 1.8 կմ/ժ:
Հավաքածուի մեջ մտնում են այցեքարտերի համար նախատեսված տակդիրը, բացվող դռները, կափարիչը, արագացուցիչի ոտնակը, որը սեղմելով կարելի է փոփոխել շարժիչի աշխատանքը, բեռնախցիկի բացվող կողքերը, ռետինե անվադողերը, կցասայլի համար նախատեսված հարմարանք, կողային ոտնդիրները և արևապաշտպան շքոցիկը: Մեքենան կարելի է շարժման մեջ դնել 2 ձևով՝ բանալիով և կիկստարտերով: Թյունինգի սիրահարները կարող են առավելագույնս համալրել իրենց հավաքածուն մինչև հրշեջ մեքենա կամ ավտոցիստեռն: Այստեղ կա նաև լծասայլակ անվտանգության տակդիրով և լուսավորում: Դետալների քանակությունը՝ 420: Հավաքելու մոտավոր ժամանակը՝ 10–12 ժամ: Մոդելի չափերը՝ 34x14x13 սմ: Փաթեթավորման չափերը՝ 37,5x17x3,5 սմ: