Եթե սիրում եք լուրջ մեքենաներ, ապա Ձեր ավտոպարում անպայման պետք է լինի VM-03-ը, որը պատրաստ է զբաղեցնել իր պատվավոր տեղը հավաքածուի կենտրոնում: Այս մեքենայի կապոտի տակ գտնվում է R6 լիարժեք վեց ցիլինդրային շարժիչը՝ ամբողջովին աշխատունակ:
Heavy Boy Truck-ը ամերիկյան ճանապարհների իսկական արքայի տեսք ունի և այդպես էլ կառավարվում է.
- Բոլոր դռները բացվում են:
- Արագությունները փոխվում են խցիկից:
- Առջևի անիվներն ամորտիզացված են և հեշտ են թեքվում:
Առհասարակ շարժիչը UGEARS-ի գլխավոր հաղթաթուղթն է. VM-03-ում ամեն ինչ հենց այնպես է, ինչպես իսկական քարշիչում: Խցիկում անգամ կան կանիստր և բահ, ինչպես նաև հանգստի գոտի՝ հեռուստացույցով: Այս մանրակերտ պատճենը պատրաստված է այնպիսի ուշադրությամբ և հարգանքով դեպի բնագիր, որ Դուք բառացիորեն զգում եք դիզելի և կաշվե երեսապատման հոտը:
Մոդելի չափսը՝ 38х13,5х18 սմ:
Տուփի չափսը՝ 38х17х5 սմ: