Sakura Wine Alley մանրակերտը ոգեշնչված է Տոկիոյի Շինջուկու թաղամասի հայտնի Omoide Yokocho նրբանցքի մթնոլորտով։ Այն փոխանցում է գիշերային Տոկիոյի ջերմությունն ու աշխույժ տրամադրությունը, որտեղ նեղլիկ փողոցների երկայնքով տեղակայված փոքրիկ խանութներն ու ճապոնական ավանդական սրճարանները լուսավորվում են գունագեղ լապտերներով։
24,500 ֏
Նկարագրություն
Այս դեկորատիվ մանրակերտը հիանալի ժամանց է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար՝ հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական մտածողությունը, մանրակրկիտությունը և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի կամ մտերիմների հետ։ Հավաքման գործընթացը ոչ միայն հետաքրքիր զբաղմունք է, այլև հանգստանալու և առօրյա սթրեսից կտրվելու հրաշալի միջոց։ Այն կարող է դառնալ յուրօրինակ կրթական խաղալիք երեխաների համար և գեղեցիկ, ինքնատիպ նվեր՝ ծննդյան, Սուրբ Ծննդյան և այլ տոների առիթով։
Հավաքելուց հետո մանրակերտը վերածվում է գեղեցիկ դեկորատիվ գրքակալի (Book Nook), որը կարելի է տեղադրել գրքերի արանքում՝ գրադարակին հաղորդելով հեքիաթային և խորհրդավոր տեսք, իսկ ներսում վառվող LED լույսը կվերածի ձեր գրապահարանը իրական կախարդանքի։
Լրացուցիչ տեղեկություն
Խորհուրդ ենք տալիս նաև
Ծառայություններ
Մեր նպատակն է ապահովել սպասարկման ամենաբարձր որակը:
