Levenhuk Kelvin Snap 10x42 ֆոտոհեռադիտակը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են սմարթֆոնով ստանալ ավելի պրոֆեսիոնալ և որակյալ լուսանկարներ։ Այն համատեղում է հզոր օպտիկական խոշորացումը և սմարթֆոնի հարմարավետությունը՝ թույլ տալով նկարահանել բնություն, կենդանիներ, սպորտային միջոցառումներ, քաղաքային տեսարաններ և հեռավոր օբյեկտներ։
84,900 ֏
Նկարագրություն
Հեռադիտակը ունի 10-ապատիկ օպտիկական խոշորացում, որի շնորհիվ պատկերը մնում է հստակ և բնական՝ ի տարբերություն սովորական թվային խոշորացման։ 42 մմ օբյեկտիվները ապահովում են պայծառ և մանրամասն պատկեր նույնիսկ ոչ իդեալական լուսավորության պայմաններում։
Հավաքածուում ներառված է ամեն ինչ հարմար նկարահանման համար՝
- սմարթֆոնի ամրացման ադապտեր,
- մետաղական սեղանի եռոտանի (շտատիվ),
- Bluetooth հեռակառավարիչ՝ առանց դիպչելու նկարելու համար։
Սարքը համատեղելի է բոլոր Android և iPhone սմարթֆոնների հետ։
Kelvin Snap 10x42-ը պաշտպանված է փոշուց, ջրից և խոնավությունից (IP67 պաշտպանություն), իսկ կորպուսի ներսում գտնվող ազոտը կանխում է ոսպնյակների մգանալը և քրտնելը։ Այդ պատճառով այն կարելի է օգտագործել անձրևի, ձյան և բարձր խոնավության պայմաններում։
Չնայած իր հնարավորություններին՝ հեռադիտակը թեթև է և հարմար տեղափոխման համար՝ ընդամենը մոտ 500 գ քաշով։
Հիմնական բնութագրեր
- Խոշորացում՝ 10x
- Օբյեկտիվի տրամագիծ՝ 42 մմ
- Տեսադաշտ՝ 102 մ / 1000 մ հեռավորության վրա
- Նվազագույն ֆոկուսավորման հեռավորություն՝ 2 մ
- Լինզաների բազմաշերտ ծածկույթ՝ ավելի հստակ և պայծառ պատկերի համար
Հարմար է ճանապարհորդությունների, բնության դիտարկման, որսի, ձկնորսության, սպորտային միջոցառումների և սմարթֆոնով ստեղծագործ նկարահանման համար։
Լրացուցիչ տեղեկություն
Խորհուրդ ենք տալիս նաև
Ծառայություններ
Մեր նպատակն է ապահովել սպասարկման ամենաբարձր որակը:
