Bresser National Geographic 114/900 AZ-ը սկսնակների համար նախատեսված Նյուտոնի ռեֆլեկտոր է՝ 114 մմ հայելիով և 900 մմ կիզակետային հեռավորությամբ։ Պարզ ազիմուտային մոնտաժը հարմար է Լուսնի, մոլորակների և պայծառ խորը երկնքի օբյեկտների առաջին դիտումների համար։
195,000 ֏
Առկա չէ...
Խնդիր չէ. պարզապես մուտքագրեք Ձեր էլեկտրոնային հասցեն, և մենք կտեղեկացնենք Ձեզ, երբ այն կրկին հասանելի կլինի:
Նկարագրություն
Bresser National Geographic 114/900 AZ աստղադիտակի 114 մմ հայելին բավականաչափ լույս է հավաքում Լուսնի, մոլորակների և պայծառ խորը երկնքի օբյեկտների դիտման համար։ Կիզակետային հեռավորությունը 900 մմ է, իսկ արտադրողի առաջարկած առավելագույն մեծացումը՝ 228×։
Ազիմուտային մոնտաժը հեշտ է կառավարվում և տեղադրված է բարձրությամբ կարգավորվող եռոտանու վրա։ Հավաքածուում ներառված են երեք օկուլյար, 1,5× ուղղող ոսպնյակ, Բարլոուի 3× ոսպնյակ և 6×30 որոնիչ։
Հավաքածուն ներառում է․
- աստղադիտակի խողովակ
- ազիմուտային մոնտաժ և եռոտանի
- 4 մմ, 9 մմ և 25 մմ օկուլյարներ
- 1,5× ուղղող ոսպնյակ
- Բարլոուի 3× ոսպնյակ
- 6×30 օպտիկական որոնիչ
Լրացուցիչ տեղեկություն
Խորհուրդ ենք տալիս նաև
Ծառայություններ
Մեր նպատակն է ապահովել սպասարկման ամենաբարձր որակը:
