«Սնուցման քիմիա» մագնիսային պաստառը կօգնի Ձեզ կանգնել առողջ ապրելակերպի և ճիշտ սնուցման ճանապարհին` առանց ավելորդ բարդությունների և գլխացավանքի: Պաստառի վրա կգտնեք ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ինքնուրույն ուսումնասիրելու և սնուցման թեմայի մեջ խորանալու համար: Այստեղ Դուք կգտնեք հավասարակշռված կերաբաժնի մասին մի շարք խորհուրդներ, օրինակ, որ կերաբաժինը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից, ճարպերից և բարդ ածխաջրերից: Դուք կիմանաք նաեւ, թե ինչ մթերքներից կարելի է ստանալ թաղանթանյութ, և թե ինչով կարելի է փոխարինել կոնֆետներն ու թխվածքը: Պաստառն ունի մագնիսային հիմք, այնպես որ այն կարելի է փակցնել սառնարանին, որպեսզի ամեն օր Ձեր աչքի առաջ լինի առողջ սնուցման մասին այս հուշաթերթը: Յուրաքանչյուր պաստառ փաթեթավորված է տուբուսի մեջ: