«Հարրի Փոթեր․ Պոլիհյութի ըմպելիք» սեղանի խաղում դուք պետք է ցույցաբերեք ճշգրտություն և զգուշավորություն, որոնք բնորոշ են ցանկացած կախարդի: Ըմպելիք պատրաստելիս այլ ճանապարհ չկա. եթե բավականաչափ բաղադրիչներ չավելացնեք, ոչինչ չի ստացվի, իսկ եթե ավելացնեք շատ, ապա կաթսան պայթելուց հետո ստիպված կլինեք մաքրել լաբորատորիան: Ձեր նպատակն է հավաքել անհրաժեշտ քանակությամբ բաղադրիչներ՝ կատարյալ պոլիհյութի ըմպելիք պատրաստելու համար: Բայց մի անհանգստացեք, խաղի մեջ դուք ստիպված չեք լինի սպասել, որ այն պատրաստվի, դուք անմիջապես կստանաք արդյունքը: