«Հեգեմոնիա»-ն ասիմետրիկ սեղանի խաղ է, որտեղ մասնակիցները ստանձնում են հատուկ դերեր՝ բանվոր դասակարգ կամ միջին դաս, կապիտալիստ կամ պետական գործիչ: Յուրաքանչյուր դաս գործում է յուրովի՝ հետապնդելով իր շահերը և ազդելով այլ դասերի վրա։ Խաղը ունի 5 փուլ։ Յուրաքանչյուր փուլ իր հերթին բաղկացած է մի քանի ենփափուլից։ 5-րդ-ի վերջում տեղի է ունենում խաղի եզրափակիչ փուլը, որից հետո հաշվարկվում են վերջնական արդյունքները։ Ամենաշատ միավորներ հավաքած խաղացողը հաղթում է: