Միացե՛ք վիկինգների աշխարհին՝ լի արկածներով և բացահայտումներով: Եթե հավատանք խոսակցություններին, ապա ծովից այն կողմ բերրի հողեր են հայտնաբերվել։ Ցանկանալով համբավ ձեռք բերել և ընդլայնել իրենց ազդեցությունը` շատ տոհմերի առաջնորդներ խիզախ մարտիկների են ուղարկում ՝ գրավելու Նորդգարդի տարածքը:
Դուք պետք է վերահսկեք այդ տոհմերից մեկը: Ռազմիկներին ուղարկելով նոր հողերն ուսումնասիրելու՝ դուք կնվաճեք դրանք, և կպայքարեք այլ խաղացողների տոհմերի դեմ: Խաղն ավարտվում է երկու դեպքում. երբ խաղացողներից մեկը վերահսկում է 3 մեծ տարածքներ հիմնական շինություններով (նա անմիջապես դառնում է հաղթող), կամ երբ ավարտվում է 7-րդ ռաունդը։ Երկրորդ դեպքում հաղթողը որոշվում է առավելագույն միավորների քանակով։