U–9 Գրան–պրի սպորտային մեքենայի մոդելն իրենից ներկայացնում է ХХ դարաշրջանի սկզբների մրցարշավային մեքենայի կրկնօրինակը: Այս մոդելի մեջ վերաստեղծվել է մեքենայի լիարժեք կառուցվածքը՝ 8–գլանային V–աձև շարժիչով և 16 աշխատող փականներով և օդափոխիչով: Հավաքածուի մեջ կա նաև ռետինե մրցավազքային անիվներ:
25,000 ֏
Նկարագրություն
Բոլոր դետալները պատրաստված են էկոլոգիապես մաքուր և որակյալ նրբատախտակից: Մասերն արդեն իսկ կտրատված են և պատրաստ են հավաքելու համար, նրանց ուղղակի պետք է դուրս հրել տախտակից: Դետալները միանում են իրար առանց սոսնձի և հատուկ գործիքների օգտագործման, իսկ հավաքելուց հետո դրվում են շարժման մեջ: Հավաքելը հեշտացնելու համար տրամադրվում է պատկերազարդ ձեռնարկ՝ 10 լեզուներով: Մոդելը բավականին կոմպակտ է և ունի փոքր քաշ: Դետալների քանակությունը՝ 348: Հավաքելու մոտավոր ժամանակը՝ 6–7 ժամ: Մոդելի չափերը՝ 35x9,5x13 սմ: Փաթեթավորման չափերը՝ 37x17x2,7 սմ:
Լրացուցիչ տեղեկություն
Խորհուրդ ենք տալիս նաև
Ծառայություններ
Մեր նպատակն է ապահովել սպասարկման ամենաբարձր որակը: