«Արքհեմի սարսափը. Գիշերվա մթության մեջ»` աշխարհահռչակ կոոպերատիվ արկածի նոր թողարկումն է, որը հիմնված է Lovecraft-ի խելահեղ առասպելների վրա: Արքհեմին (և ամբողջ աշխարհին) նորից վտանգ է սպառնում։ Սարսափելի արարածները, որոնք սովորաբար ապրում են մեր ժամանակից և տարածությունից դուրս, իրենց ճանապարհն են բացում դեպի մեր աշխարհ: Այսպիսով, ձեզ կրկին սպասվում են առեղծվածային իրադարձություններ, հանդիպումներ գերբնական ուժերի հետ, կռիվներ հրեշների դեմ, ճանապարհորդություններ դեպի այլ աշխարհներ և այլ սատանայական արկածներ:
Ուշադրություն. Սա հավելում է։ Խաղալու համար ձեզ հարկավոր կլինի «Արքհեմի սարսափը. երրորդ թողարկում»-ի բազային տարբերակը: