Կրկին լսում ենք «Bang»-ի ծանոթ ու հաճելի ձայնը, բայց... կրակոցներ չենք լսում։ Մեզ տեղափոխում են Ծագող Արևի երկիր, որտեղ չկան կովբոյներ և սալուններ, բայց որտեղ հավատարիմ սամուրայները պաշտպանում են իրենց տիրակալ-շոգունին, վարպետին և առաջնորդին. որտեղ նենգ նինձյաները ցանկանում են ոչնչացնել մեծ կայսրությունը՝ դիմելով ցանկացած, երբեմն անազնիվ մեթոդների...