«Bloodborne» խաղը ձեզ կսուզի սարսափելի հիվանդությամբ պարուրված Յհարնամ քաղաքի մռայլ աշխարհ, որի փողոցներում կարող եք հանդիպել սարսափելի հրեշների և վարակված քաղաքացիների: Ձեր խնդիրն է ոչնչացնել վարակի աղբյուրը, գոյատևել մինչև առավոտ և բացահայտել տեղի ունեցածի պատճառները:
Դուք խաղում հանդիսանում եք հրեշների որսորդներից մեկը, ով ժամանել է մռայլ Յհարնամ հրեշներին ոչնչացնելու համար: Ձեզ նման որսորդների ընկերակցությամբ կամ միայնակ դուք կունենաք 4 անմոռանալի արշավ, որոնցից յուրաքանչյուրը կտևի 1 խաղային շրջան։ Արշավների շնորհիվ դուք կդառնաք ավելի փորձառու, ավելի ուժեղ և ավելի մոտ Յհարնամի անախորժությունների առեղծվածը լուծելուն:
Բոլոր արշավները տարբերվում են իրենց առաջադրանքների, թշնամիների և սյուժեի շրջադարձերով: Խաղը համագործակցային է՝ բոլոր խաղացողները հաղթում են կամ պարտվում: