Մեծ կախարդ Հարրի Հուդինին մարտադաշտ է դուրս գալիս՝ զինված իր լավագույն հնարքներով: Նրա մրցակիցներին հեշտ չի լինի, քանի որ պատրանքների վարպետն ունակ է գլխապտույտ կոմբինացիաներ խաղալ։ Բայց նրա մրցակիցն էլ հասարակ մեկը չէ. ցանկությունները կատարելու անհավատալի զորությամբ հնագույն ոգի, հզոր ու սարսափելի Ջինը։
Խաղացողներին հնարավորություն է տրվում ոչ միայն մենամարտ անցկացնելու, այլ նաև վարելու թիմային խաղ: Երկրորդ դեպքում խաղը դառնում է էլ ավելի հետաքրքիր՝ քարտերի ու մարտավարության քննարկման շնորհիվ, բայց յուրաքանչյուրը խաղում է միայն իր հերոսի հետ։ Ճակատամարտն ավարտվում է, երբ բոլոր հակառակորդները անհետանում են ռազմի դաշտից: