Terraforming Mars լեգենդար սեղանի խաղը արդեն մի քանի տարի է, ինչ մնում է վարկանիշային սանդղակի ամենավերևում:
Խաղացողները ստիպված կլինեն գաղութացնել Մարսը` փոխելով նրա բնական պայմաններն ու կլիման: Իրականում գոյություն ունեցող ամենաարտառոց ու հնարամիտ գիտական նախագծերը կյանքի կկոչվեն։ Բարձրացրեք մոլորակի ջերմաստիճանը կամ թթվածնի մակարդակը, ծածկեք անապատները օվկիանոսներով, և այս ամենը արեք Մարսի վրա կյանքի համար հարմար պայմաններ ստեղծելու նպատակով: Եվ չնայած դուք ունեք ընդհանուր նպատակ, որին բոլոր խաղացողները ձգտում են հասնել, մի մոռացեք մրցակցության մասին: Բոլորը հավելյալ միավորներ կստանան ոչ միայն Կարմիր մոլորակի հետախուզման գործում ունեցած ներդրման, այլ նաև Արեգակնային համակարգի լայնածավալ ենթակառուցվածքների զարգացման համար։