Այս հետաքրքրաշարժ խաղը առաջարկում է Ձեզ անմոռանալի ճանապարհորդություն անձրևոտ Էդինբուրգից դեպի արևոտ Կոստանդնուպոլիս: «Ticket To Ride: Europe» սեղանի խաղի շրջանակներում Դուք կայցելեք եվրոպական հոյակապ քաղաքներ, պարզապես պետք է միայն գնացքի տոմս վերցնել:
Բովանդակություն՝ խաղադաշտ (Եվրոպայի քարտեզ), 15 կայան, 240 վագոն, 5 միավորների հաշվարկման մարկեր, 110 գնացքի քարտ, 46 երթուղային քարտ, 5 հիշեցման քարտ, European Express բոնուսային քարտ, խաղի կանոններ: